ՓՈՔՐԻԿ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

2026-07-03 13:14:05 437 դիտում

Ընդառաջելով փոքրիկ գեղեցկուհու խնդրանքին` այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հյուրընկալեց «Միսս աշակերտուհի 2026» գեղեցկության մրցույթի մասնակից, Little Միսս աշակերտուհի 2026 կոչմանն արժանացած մասիսցի Մարիամ Մնացականյանին։ Համայնքի ղեկավարը շնորհավորեց Մարիամին գրանցած հաջողության կապակցությամբ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ, վստահություն սեփական ուժերի նկատմամբ և շարունակական հաջողություններ թե՛ ուսման, թե՛ կյանքի բոլոր ոլորտներում։ Օգտվելով առիթից՝ Նորայր Հակոբյանը շնորհավորեց Մարիամին նաև ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, երջանկություն, անհոգ մանկություն, նպատակասլացություն և բոլոր երազանքների իրականացում։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված