ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՐԱՆ

2026-07-02 06:42:43 169 դիտում

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը հուլիսի 24-26-ը Կոտայքի մարզի գ․ Մարմարիկում գտնվող «Հորիզոն» ճամբարում կազմակերպում է «Երիտասարդական անվտանգային հետաքննական աշխատարան» ծրագիրը։ Աշխատարանը նախատեսված է 21-28 տարեկան երիտասարդների համար Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից։ Ծրագրին կարող են դիմել երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են ազգային անվտանգությամբ, հետաքննական լրագրությամբ, փորձագիտական և մեդիա աշխատանքով, բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ապատեղեկատվության դեմ պայքարով, քաղաքացիական ներգրավվածությամբ և Հայաստանի տեղեկատվական դիմադրողականության ամրապնդմամբ։ Եռօրյա աշխատարանը կառուցված է լինելու գործնական աշխատանքի սկզբունքով․ մասնակիցները ներգրավվելու են իրավիճակային վարժանքներում, թիմային առաջադրանքներում։ Մասնակցությունն անվճար է․ մասնակիցների տեղափոխման, կեցության և սննդի բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։ Աշխատարանը դիտարկվում է որպես երկարաժամկետ նախաձեռնության մեկնարկ։ Ծրագրի ավարտից հետո առավել ակտիվ և մոտիվացված մասնակիցները կարող են հնարավորություն ստանալ շարունակելու համագործակցությունը Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի հետ՝ ներգրավվելով մարզային հետաքննական, մեդիա և վերլուծական աշխատանքներում։ Հայտադիմումի հղումը՝ https://forms.gle/KaHVgaShDPcvDjbR9 Հարցերի դեպքում կարող եք կապվել ծրագրի համակարգող Ալվարդ Զաքարյանի հետ՝ +374 95 202 148 հեռախոսահամարով։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված