Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն այսօր այցելեց Արմեն Նազարյանի անվան մարզադպրոց, որտեղ հանդիպեց և զրուցեց պատանի սամբիստների ու նրանց մարզիչ Լիլիթ Պողոսյանի հետ։ Համայնքի ղեկավարը շնորհավորեց մարզիկներին վերջին հաջողությունների կապակցությամբ՝ մաղթելով նոր հաղթանակներ, ամուր կամք և անսպառ նպատակասլացություն։ Նա ընդգծեց, որ համայնքապետարանը շարունակելու է աջակցել մարզական կյանքի զարգացմանը և երիտասարդ մարզիկների առաջընթացին։ Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին նաև մարզադպրոցի գործունեությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր էջում․