Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

2026-06-27 19:27:13 212 դիտում

Մասիսի համայնքային ոստիկանները հունիսի 23-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Խաչփար գյուղի 57-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և տանը թմրանյութ պահում։   Այցելության ժամանակ հայտնաբերվել են մշակված և չորացված կանեփի բույսեր, մոտ 100 գրամ քաշով մանրացված կանեփի զանգված։ Տղամարդը հայտնել է, որ դրանք նախատեսված են իր անձնական օգտագործման համար։ 57-ամյա քաղաքացին ձերբակալվել է և փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։ Մեկ այլ դեպքով Արմավիրի համայնքային ոստիկանները հունիսի 22-ին օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Երևանի 48-ամյա բնակիչը Նոր Կեսարիա գյուղում կանեփի բույսեր է աճեցնում և թմրանյութ պահում։ Կատարված զննության ժամանակ հայտնաբերվել է մոտ 3,1 գրամ քաշով չորացված, մանրացված կանեփ և մոտ 77,5 գրամ քաշով չորացված զանգված։ 48-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված