Այսօր կայացավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022-03-01 11:22:25 775 դիտում

Այսօր կայացավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգային հարցերի առանցքում համայնքի 2022թ-ի բյուջեի նախագիծն էր: Նիստի ընթացքում ավագանին հավանություն տվեց համայնքի ղեկավարի տեղակալների նշանակմանը: Սահմանվեց նաև արտոնություն՝ Մասիս համայնքում բնակություն հաստատած արցախահայ երեխաների նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախելու հետ կապված: Օրակարգային հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ: