Մայիսի 11-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը տևել է մոտ 40 րոպե ու այդ ընթացքում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի ոչ մի ոստիկան և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ոչ մի պարեկ չի բարեհաճել։Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«40-50 րոպե 15-ից ավելի մարդիկ, հիմնականում՝ ջահելներ, իրար մորթում էին, ինչ հայհոյանքներ ասես չէին տալիս։ Թե ովքեր էին, դա չգիտենք, քանի որ մութ էր։
Բայց 50 րոպե մարդաշատ այդ վայրում մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա լինի ու ոչ պարեկ, ոչ ոստիկան չժամանե՞ն։ Առաջ գոնե պարեկները օրը մի քանի անգամ ֆռում էին, էս քանի ամիս է՝ պարեկի սֆաթ էլ չենք տեսնում։ Ու հիմա էս ռազբորկայի, խուլիգանության թիվ 1 պատասխանատուն Մասիսի ոստիկաններն ու տեղի պարեկներն են։ Հլը չգիտենք էլ էդ տուրուդմփոցի պատճառով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։ Էն ձև էին տալիս իրար, որ ձեները 100 մետրից լսվում էր։ Վերջում էլ կռվի վայրում թողեցին մի քանի ավտոմեքենաներ ու թռան։Մանրամասները սկզնաղբույր կայքում․