Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին հրդեհ  է բռնկվել ընթացող «BMW X5»-ում․ հայր ու որդի հրաշքով են փրկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2026-04-12 09:05:54 332 դիտում

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Դ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում նկատել է, որ հրդեհ է բռնկվել։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կայանել է ավտոմեքենան և զանգահարել 112 օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետև դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնյանը և կրտսեր պարեկ Վահե Եգորյանը։Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Մանրամասները սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված