«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ամսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Արարատի մարզ՝
10:00-16:00 Մասիս քաղաք՝ թիվ 1-6 փողոցներ մասնակի, Հանրակացարաների և Դպրոցականների փողոցներ մասնակի, թիվ 1-6 և Նոր թաղամասեր մասնակի, Երևան-Մեղրի մայրուղին մասնակի, Հիվանդանոց, Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, Վեդու Գինու գործարանի բանավան,
11:00-14:30 Մրգանուշ գյուղ մասնակի,
11:00-14:00 Արարատ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00-14:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի 13։00-14։30 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր, Վերին Արտաշատ գյուղ մասնակի,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: