Համայնքային ոստիկանները Սիս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել

2026-01-19 10:39:21 131 դիտում

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հունվարի 14-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սիս գյուղի 52-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում:Սիս մեկնած համայնքային ոստիկանները 52-ամյա տղամարդու տան հյուրասենյակի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված