Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել

2026-01-16 10:13:53 100 դիտում

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ փողոցի հասցեներից մեկում իրականացնում են կեղծ խմիչքների շշալցում և իրացնում:Հունվարի 14-ին 43-ամյա աշտարակցին հայտնաբերվել, ձերբակալվել և իր վարած «Միցուբիշի» մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ պարզվել է, որ մեքենայում կա 100 շիշ կեղծ օղի, ինչն իրացնելու նպատակով ձեռք էր բերել Նոր Խարբերդ գյուղի բնակիչներից:Հետագա միջոցառումների արդյունքում Մասիս քաղաքի Հերացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ մարզային վարչություն են տեղափոխվել նաև Նոր Խարբերդի բնակիչները: Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ շուրջ յոթ ամիս է՝ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և իրացմամբ:Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված