Համբարձումյան դաշինքի թեկնածու Նորայր Հակոբյանը ժողովրդի լիարժեք վստահությամբ ընտրվեց Մասիս համայնքի համայնքապետ. Հրաչյա Գևորգյան

2025-12-29 15:26:04 143 դիտում

Հրաչյա Գևորգյանը ֆեյսբուքում գրել է.«Սիրելի Մասիս համայնքի հարգարժան բնակիչներ,Մասիս խոշորացված համայնքը կարևոր և պատասխանատու ընտրության միջոցով դասվեց իր պատմական առաքելությանը հավատարիմ համայնքների շարքը։ Համբարձումյան դաշինքի թեկնածու Նորայր Հակոբյանը ժողովրդի լիարժեք վստահությամբ ընտրվեց Մասիս համայնքի համայնքապետ։Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի հաղթանակի կապակցությամբ։

Այս ընտրությունն ապացուցեց, որ Մասիսը շարունակում է լինել ազգային ինքնության, արժանապատվության և իրավական պետության արժեքների անխախտ պահապանը։ Մասիսցին ունի թասիբ, կապ ունի իր արմատների հետ և կարողանում է պաշտպանել իր համայնքի ու պետության շահերը։ Մասիսցին հայ է՝ իրավական Հայաստանի լավագուն կերպարը։Մանրամասները սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված