Այսուհետ Մասիս համայնքի մանկապարտեզները կլինեն անվճար. համայնքապետ

2025-12-23 14:57:39 1512 դիտում

Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացվել է կարևոր որոշում. համայնքի մանկապարտեզներն այսուհետ գործելու են ԱՆՎՃԱՐ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։ «Ուրախ եմ, որ կատարեցի ընկերոջս` Դավիթ Համբարձումյանի հանձնարարականը` ի նպաստ մեր համայնքի երեխաների և ընտանիքների»,– հավելել է նա։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված