Հետախուզվողը հայտնաբերվեց ու տարվեց քրեակատարողական հիմնարկ

2025-09-23 08:21:32 182 դիտում

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Շենգավիթի բաժնի գործընկերների հետ:Սեպտեմբերի 19-ին` ժամը 8.30-ին, Մասիսում նրանք հայտնաբերեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդու: Օգոստոսի 11-ից նա հետախուզում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալով հարբած (ոչ սթափ) վիճակում վարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։Տղամարդը տարվել է քրեակատարողական հիմնարկ։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված