Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են հողամասում կանեփ աճեցնող տղամարդուն

2025-09-16 12:26:35 263 դիտում

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այնթապ գյուղի 35-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։Տեղեկությունը ստուգելու նպատակով Այնթապ մեկնած համայնքային ոստիկանները 35-ամյա երիտասարդի հողամասում հայտնաբերել են կանեփի բույսեր, իսկ բակի ակնհայտ տեսանելի հատվածում՝ կանեփի մանրացված և չորացված զանգվածով փաթեթներ։Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 74 բույս և մոտ 83 գրամ դեղնականաչավուն, մանրացված ու չորացված զանգված։35-ամյա երիտասարդը ձերբակալվել է։Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված