Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. ժամանել են Արարատի, Վեդու և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից. քաղաքացիներն ու հրշեջները կանխել են կրակի տարածումը հարևան տներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2025-09-13 06:36:59 723 դիտում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2, Մասիսի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը նշված փողոցի թիվ 24 տանն առաջացած կրակի դեմ պայքարել են տանտերերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, հետո մարել այն։Ըստ նախնական տեղեկությունների՝ ամբողջությամբ այրվել են տան և ավտոտնակի տանիքները, ավտոտնակում կայանված 2 ավտոմեքենաններն ու կենցաղային իրեր։Մանրամասները սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված