Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երթևեկության ցուցանակը, ապա առաջ ընթացել և բախվել քաղաքացուն պատկանող շինանյութի երկաթե ցանցին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլավորությամբ:Մանրամասները սկզնաղբույր կայքում․