Մասիսի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ --- Սիրելի՛ երեխաներ, Մասիս համայնքի իմ փոքրիկ բարեկամներ, Ջերմագին շնորհավորում եմ այս լուսաշող տոնի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս օրը մեկ անգամ ևս վերահաստատվում է մեր հանձնառությունը՝ պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ապահովելու նրանց խաղաղ, առողջ, երջանիկ ու արժանապատիվ մանկություն։ Երեխաները ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի ջերմությունն են, այլև` մեր երկրի ապագան։ Նրանց մեջ է կենտրոնացած վաղվա ուժեղ ու զարգացած պետության տեսլականը։ Պետություն, որտեղ կկարողանան իրականացնել իրենց նվիրական երազանքները։ Եվ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է սիրով ու պատասխանատվությամբ նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ դաստիարակությանը և պաշտպանությանը։ Թող բոլոր երեխաները մեծանան սիրով ու հոգատարությամբ շրջապատված միջավայրում, ունենան երազանքներ և հնարավորություն՝ դրանք իրագործելու։ Սիրելի՛ մանուկներ, Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ, անհոգ ու երջանիկ մանկություն։ Աստված պահապան բոլոր մանուկներին։ Խաղաղություն մեր երկրին։