Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

2025-05-19 07:12:35 329 դիտում

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի և ավազակոպճային խճաքարի արդյունահանում:Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Պարզվել է, որ ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառվել է շուրջ 12 միլիոն դրամի վնաս, բացի այդ` հարկերից խուսափելու համար ընկերության տնօրինությունը թաքցրել է շրջանառությունը:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված