«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ամսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Արարատի մարզ՝ 10։00 -11։30 Ազատավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-12։00 Մասիս քաղաք՝ Նոր թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Խալբերդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00 -13։00 Արմաշ գյուղ, Երասխ, Փոքր Վեդի, Արարատ, Եղեգնավան գյուղեր գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: