Մայիսի 8-ին՝ մեր անցյալ հաղթանակների օրվա խորհրդով, Մասիս համայնքում կկայանա հիշատակի քայլերթ` դեպի Մասիսի զոհվածների հիշատակը հավերժացնող պանթեոն։ Այս հիշատակի արարողությունը Մասիս համայնքի ղեկավարի հանձնառությամբ, «Տոկուն համայնք» ծրագրի և տեղահանված արցախցիների համատեղ նախաձեռնությունն է, որն ուղղված է հիշողության պահպանմանը, արժանապատիվ հիշատակումին և համայնքային համերաշխությանը։ Երթին կմասնակցեն Մասիսում ապաստան գտած մեր տեղահանված արցախցի հայրենակիցները՝ ի հիշատակ իրենց այն հարազատների, որոնց շիրիմները մնացել են Արցախում՝ դեռ անհասանելի ծաղիկ խոնարհելու… Այս քայլքով հարգանքի տուրք է մատուցվելու ոչ միայն իրենց անձնական հիշողություններին, այլև հավաքական ցավին ու պայքարին։ Հիշելով անցյալը՝ միավորվում ենք ներկայում՝ հանուն վաղվա օրվա։ Քայլերթը կմեկնարկի ժամը 16։00-ին, Մասիս քաղաքի կենտրոնական այգու մոտից։