Մայիսի 2-ին տեղի ունեցավ «Ջոյն Աս» հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ Մասիսի համայնքապետարանից, միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնից, պետական և տեղական այլ կառույցներից, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ «Ջոյն Աս» հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է Մասիս քաղաքում, 1-ին փողոց, 22/2 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 350 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և հաճախորդներին՝ համագործակցության և վստահության համար։ «Ջոյն Աս» հաշվապահական հաշվառման գրասենյակ` արդեն տասը տարի ձեր վստահելի գործընկերը բիզնեսում