Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Արմեն Գ.-ն և 20-ամյա Շահեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Ծերեթյանն ու կրտսեր պարեկ Ավթանդիլ Հակոբյանը։Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ վթարի հետևանքով երթևեկությունը նշված վայրում կանգնել էր, քանի որ հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները կայանել էին։Պարեկների ժամանումից հետո երթևեկությունը կարգավորվեց։Մանրամասները սկզնաղբույր կայքում․