Այսօր Միկա մարզահամալիրում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ Մասիս քաղաքը ներկայացնում էր Մարտիկ Պետրոսյանը, ով դարձավ 77կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն` համառ պայքարում հաղթելով Արթուր Ամոյանին: Ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողներն ու մեդալակիրները։ 77 կգ Մարտիկ Պետրոսյան ՕՀՔ ՀԱՕԿ Արթուր Ամոյան Դինամո Սամվել Տերտերյան Ն. Մուշեղյան ՄԴ Շնորհավորում ենք մասիսցի ըմբիշին հաղթող դառնալու կապակցությամբ: