Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս խոշորացված համայնքում

2024-12-03 17:03:24 983 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ամսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արարատի մարզ՝
10:00-12:00 Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ,Գետափնյա գյուղեր, 10:30-12։30 Արտաշատ քաղաք՝ Արազի, Արամ Խաչատրյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-13:00 Արարատ քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված