ՔՊ-ի քարոզարշավին չմասնակցելու համար մարզպետարանից սպառնում են ազատել աշխատանքից. Նորայր Հակոբյան

2021-11-30 19:01:11 1481 դիտում

Դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են անցկացվելու նաև Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, որտեղ ընտրապայքարն ընթանում է Մասիս քաղաքի նախկին քաղաքապետ, այժմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով ընտրություններին մասնակցող Դավիթ Համբարձումյանի և իշխանության ներկայացուցիչ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանի միջև։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի նախընտրական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածու Նորայր Հակոբյանը, խոսելով ավարտին մոտեցող քարոզարշավի մասին, ահազանգեց՝ իշխանության ներկայացուցչի քարոզարշավն ընթանում է վարչական ռեսուրսի կիրառմամբ ու բազմաթիվ խախտումներով։ Մանրամասները՝ տեսանյութում