Էլեկտրաեներգիայի պլանային անջատումներ Մասիս քաղաքում և հարակից համայնքներում

2021-11-28 15:55:35 225 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզում՝ 10։00-14։00 Մասիս քաղաք` Նոր և 3-րդ թաղամասներ մասնակի, Քաղաքապետարան, “Վեոն Արմենիա” ընկերություն, թիվ 2 դպրոց, Հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-12։00 Արգավանդ գյուղ մասնակի, 13:00-16:00 Նոր Խարբերդ գյուղ մասնակի, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: