Մասիսի ոստիկանները երևանցու մեքենայում հայտնաբերեցին թմրանյութ

2024-10-07 13:52:35 463 դիտում

Մասիսի համայնքային ոստիկանները տեղեկութուն ունեին, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդն օգտագործում և պահում է թմրանյութ: Հոկտեմբերի 2-ին ստացվեց հավելյալ տեղեկություն, որ նա գտնվում է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում:Մասիսի ոստիկանները ձերբակալեցին 57-ամյա երևանցուն և, իր վարած «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին: Այստեղ տղամարդը հայտնեց, որ թմրանյութ ունի մեքենայի մեջ:Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ հոկտեմբերի 4-ին խուզարկություն կատարվեց «ԳԱԶել»-ում: Վարորդի նշած տեղում հայտնաբերվեց կանեփից պատրաստված զանգվածով թղթե փաթեթ: Նույն զանգվածից կար նաև բեռնախցիկում հայտնաբերված պոլիէթիլենային տոպրակի մեջ:Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված