«Դավիթ Համբարձումյան» դաշինքի հերթական հանդիպումը Խաչփարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2021-11-24 13:47:13 675 դիտում
Բնակչի ձայնը պիտի լսելի լինի...

«Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուների հերթական նախընտրական հանդիպումները Խաչփարից: Ներկայացվեցին դաշինքի ծրագրերը՝ մի շարք ոլորտների հետ կապված, ինչպես նաև անդրադարձ կատարվեց բնակավայրի խնդիրներին ու դրանց լուծման տարբերակներին։ Հանդիպմանը ներկա բնակիչները անդրադառնալով իրենց հուզող հարցերին՝ խնդրեցին համայնքի ղեկավարի թեկնածու Դ. Համբարձումյանին, որ ընտրվելուց հետո աջակցի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը։ Խաչփարցիները ցավով արձանագրեցին, որ տարիներ շարունակ չի եղել բնակիչ-համայնքապետարան կապ։ Ի պատասխան այս մտահոգության՝ Դ. Համբարձումյանը նշեց, որ բնակչի ձայնը պիտի լսելի լինի...