«Դավիթ Համբարձումյան» դաշինքի հանդիպումը Մասիս կայարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2021-11-22 17:55:31 619 դիտում
Լավ ծանոթ ենք խնդիրներին, որոշներն արդեն լուծված են, մյուսներն էլ՝ մոտ ապագայում...

2016-2021թթ. ժամանակահատվածում Մասիսի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է եղել համայնքի յուրաքանչյուր հատված՝ իր մեծ ու փոքր խնդիրներով։ Մի շարք ծրագրեր են իրականացվել նաև Մասիս կայարանում. հիմնանորոգվել են շենքերի տանիքներ, թիվ 17 և 19 շենքերի բակի սելավատարը, բակերի կոյուղագծեր, անցկացվել է արտաքին լուսավորության ցանց, տեղադրվել են զրուցարաններ... Բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի առաջնորդը նշեց, որ լավ ծանոթ է խնդիրներին, որոշներն արդեն լուծված են, մյուսներն էլ՝ մոտ ապագայում...